Եթե սրանք մնան իշխանության, պարզապես չի լինելու Արցախ, չի լինելու Սյունիք. Իշխան Սաղաթելյան
«Այս իշխանությունն արդեն 5 ամիս է չի խոսում Արցախի մասին։ Իրենք համարում են բեռ»,- քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը մինչև պատերազմն ամեն օր գոռգոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հագնում էր որսորդական հագուստներն ու գնում սահմանին նկարվելու. «Ոչ միայն ինքը, նաև կառավարության ողջ կազմը։ 5 ամիս է որևէ մեկն Արցախ չի գնացել։ Արցախի թեման իրենք արդեն փակել են։ Եթե սրանք մնան իշխանության, պարզապես չի լինելու Արցախ, չի լինելու Սյունիք»։
Ի. Սաղաթելյանի խոսքով, տարածաշրջանում նոր շահեր կան, ենթակառուցվածքներ, նոր ճանապարհներ, նոր քարտեզներ են գծվում, այս մարդը չի կարող Հայաստանի շահերը պաշտպանել։
«Այս մարդը թշնամու առաջ կզած, ծնկի եկած, իր ինքնասիրությունը կորցրած ղեկավար է։ Մենակ դա հերիք է ասելու որ պետք է հեռանա»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լավ կլինի այս չարիքի կառավարությանը «քշել» մինչև ընտրությունները. Իշխան Սաղաթելյան
- Ես խոստանում եմ՝ իմքայլական պատգամավորները ձեզնից ներողություն են խնդրելու. Իշխան Սաղաթելյան
- Շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք փուլի. Իշխան Սաղաթելյան
- Հետքայլ չկա, ինչ ճանապարհով էլ լինի, այս չարիքին հեռացնելու ենք. Իշխան Սաղաթելյան