Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Վթարի հետևանքով ուղղաթիռում գտնվող օդաչուն զոհվել է:
«Մի -2 ուղղաթիռը դաշտերի գյուղատնտեսական մշակման աշխատանքներ է իրականացրել Սեվերսկի շրջանում »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի պատճառը դեռ անհայտ են:
Ըստ լրատվական գործակալության աղբյուրի՝ RA-20977 բորտ-համարանիշով Մի-2-ը նախկինում՝ 2013 թվականին, դաշտային աշխատանք կատարելիս նույնպես ընկնել էր՝ հարվածելով էլեկտրահաղորդման գծերին: Օդաչուն չէր ունեցել վկայական և անհրաժեշտ փորձ: Նա չէր տուժել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ուղղաթիռը լուրջ վնասվել էր՝ ընկնելով աջ կողի վրա, բայց հնարավոր է, որ այն կարողացել են վերականգնել: