Չպետք է երկրի ճակատագիրը կախված լինի, թե երկրի ղեկավարը հավասարակշիռ անձնավորություն է, թե բարդույթներով տառապող մի նարցիս. Մանուկ Սուքիասյան
Այսօր տեղի ունեցավ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը մեկնաբանելով իրենց կուսակցության անվանումը, նշեց, որ իրենց կարծիքով ինտելեկտը միակ սպեղանին է, որ կարող է բուժում տալ հասարակության տարբեր արատներին։
«Տգետ հասարակությունները հզոր չեն լինում, տգետ հասարակությունները պետություն առհասարակ երբեմն չեն ունենում։ Գիտելիքն այլընտրանք չունի։ Խոսքը միայն ակադեմիական գիտելիքի մասին չէ։
Ինտելեկտուլ հասարակությունները չեն ասում՝ այս մեկը չարիք է, այն մեկը փրկիչ, չարիքին տանենք, փրկիչին բերենք և բոլորս լավ կապրենք»,- ասաց նա։
Մ. Սուքիսայանի խոսքով, իրենք դավանում են կառավարման ամբողջովին խորհրդանական մոդելին, այսօրվա մոդելը պառլամենտական չէ, ձևախեղված պառլամենտական է, իրականում մաքուր նախագահական է, պարզապես դռան վրա գրված է վարչապետ։
«Մեկ անձին տրված նման լիազորություններ չպետք է լինեն։ Պառլամենտում ցանկացած կուսակցություն կամ դաշինք չպետք է ունենա ավելի քան 40 տոկոս քվե, որպեսզի լինի կոալիցիոն կառավարում։ Չպետք է երկրի ճակատագիրը կախված լինի, թե երկրի ղեկավարը հավասարակշիռ, նորմալ, հասուն անձնավորություն է, թե բարդույթներով տառապող մի նարցիս, ով պատրաստ է երկիրը տանել կործանման, միայն թե ամեն գնով կառչած մնա աթոռին։ Կուշտ ենք դրանից։ Մենք պետք է ունենանք կոլեգիալ, ինտելեկտուալ կառավարում»,- ընդգծեց նա։
Մ. Սուքիսյանն ասաց, որ դեռևս որոշում չունեն՝ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ, քանի որ ճանաչելով Փաշինյանին, հավանականություն կա, որ վերջին պահին կփորձի փոխել իր մտադրությունները։ Նա նշեց, որ իրենց համար առաջնայինը ազդեցություն ձեռք բերելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան