ՄԱԿ-ը չի արձագանքել Արցախում ականազերծման հարցում օգնության դիմումին. Շոյգու
ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու Ռուսաստանի առաջարկություններին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հենց նոյեմբերին այս ամենը տեղի ունեցավ, մենք ասում ենք` եկեք ՄԱԿ-ի ականազերծման գործողությունների կենտրոն: Այնտեղ ամեն ինչ ականապատված է։ Մարդիկ չեն կարողանում վերադառնալ այնտեղ: Ինչ-որ մեկը եկե՞լ է։ Առայժմ ոչ ոք », - ասել է նա։
Սերգեյ Շոյգուն շեշտել է, որ մինչ այժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները:
«Եվ արտակարգ իրավիճակների նախարարությունը, և պաշտպանության նախարարությունը աշխատում են այնտեղ, աշխատում են տեղական սակրավորները: Ուրիշ ոչ ոք չի եկել», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
- Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խումբը օգոստոսին ականազերծել է 33 143 քմ ականապատ տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան