
ՌԴ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին
Պետդումայի պատգամավորները «ՌԻԱ նովոստի»-ի խնդրանքով անդրադարձել են ՆԱՏՕ-ի ներկայացրած պահանջներին՝ Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծով մուտքի սահմանափակումներ հաստատելու վերաբերյալ:
Մի քանի օր առաջ հաղորդվել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է Սև ծովի մի շարք շրջաններ մուտքը սահմանափակելու Մոսկվայի մտադրությամբ: ՆԱՏՕ-ն կոչ էր արել ապահովել ազատ մուտք Ազովի ծովի ափին գտնվող ուկրաինական նավահանգիստներ, ինչպես նաև նավարկության ազատություն սահմանել:
Պատգամավոր Ռուսլան Բալբեկի խոսքով, դաշինքի նման կոչերը պետք է «հնչեն այլ լսարանի առաջ»: Ռուսաստանն ինքը կորոշի, թե ում թույլ տա իր վերահսկողության տակ գտնվող նեղուցը անցնել, շեշտել է խորհրդարանականը:
«Միգուցե նրանց հարկավոր է նաև ազատել մեր մերձմոսկովյան օդանավակայանները հարմարավետության համար: Այս պարոնների լկտիությունը կորցրել է ողջամիտ սահմանները՝ պահանջում են կամ տալ Ղրիմը, կամ ազատագրեք նեղուցը: Վաղը միգուցե՞ զինաթափում անենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հաճոյանալու համար: Նրանք առանց Ազովի ծովի կդիմանան, թող այլ նավահանգիստներ մտնեն, իսկ ուրիշների նեղուցների վրա բերան չբացեն»,-ասել է Բալբեկը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում:
Իր հերթին, Միխայիլ Շերեմետը հիշեցրել է, որ Մոսկվան գործում է բացառապես ազգային և միջազգային իրավունքի, մասնավորապես`ծովային օրենքի շրջանակներում: