Տեխասում ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Ուրբաթ օրը մեկ ոստիկան է վիրավորվել Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, ևա երկու մարդ զոհվել է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչը կենտրոնական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսում:
Ոստիկանության աշխատակիցը ստուգման համար կանգնեցրել է մեքենան: Նրանում գտնվողներից մեկը սկսել է կրակել ոստիկանի վրա, պատճառների մասին չի նշվում: Ոստիկանը պատասխան կրակ է բացել: Մեքենայի վարորդը և ուղևորներից մեկը զոհվել են: Մեկ ուղևոր վիրավորվել է: Նա հոսպիտալացվել է:
Ոստիկանը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան