Նիկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չի աշխատում. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների»։
Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես։
Հուսով եմ՝ զուտ պայքարի, չհանձնվելու իմիտացիայով չես զբաղվում, դա քեզ ոչինչ չի տա։
Հաղթել ասելով նկատի չունեմ պաշտոնիդ վերադարձը, առավել ևս՝ քաղաքական մենամարտը։
Բանակը, սպային, զինվորականին, վերջապես ստեղծվածը վերջնական քանդելը պետք է կանխել, եթե նույնիսկ դրա հավանականությունը 0.1 % է։
Նիկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չի աշխատում։
Հուշեմ, պատկերավոր ու քո համար առավել ընկալելի ասած, հիշիր, թե կորպուսի հրամանատար ժամանակ ինչ տակտիկայով էիր պայքարում ադրբեջանական սադրանքների դեմ և թե որ ժամանակ էր դրանք «աշխատող լինում»։
Եթե նույնիսկ Ադրբեջանը որոշ դեպքերում կանխատեսելի էր, ապա Փաշինյանի դեպքում այս գործոնը բացառված է։
Լավ ընկերներ շատ ունես, բայց կոնսուլտանտներիդ անպայման փոխի, քեզ լավ տեղ չեն տանում։
ՀԳ. Եթե առաջնորդվեի զուտ իրավիճակային գնահատականներով, ապա տեքստերս քեզ համար շատ տհաճ և կոշտ կլինեին, բայց նույնիսկ գիտակցելով, որ այս վիճակին հենց քո անհաշվենկատ քայլերի արդյունքում ես հասել, ափսոսում եմ։
Ափսոսում եմ յուրաքանչյուր սպայի սխալի և դրա ծանր հետևանքների համար՝ ինչ իրավիճակում էլ լինի։
Ես լավ գիտեմ, թե ինչ ծանր է սպայի խաչը և իրականում ափսոսում եմ, որ շատերդ տապալվեցիք և տապալեցիք»։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնաժողով ձևավորելու կոչի փոխարեն Օնիկ Գասպարյանը պետք է անհապաղ հրավիրի մամուլի ասուլիս․ Ա․ Ղազինյան
- Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- Օնիկ Գասպարյան. Անհապաղ նախաձեռնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում
- ԱԽ-ն գաղտանզերծումներ է արել՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի
- Օնիկ Գասպարյան. Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան