Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ուկրաինայի հյուպատոս Սոսոնյուկը
Հետաքննության արդյունքում ՝ ՌԴ քաղաքացուց գաղտնի տեղեկատվություն ստանալու ժամանակ ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տարածած տեղեկատվությունը հրապարակոլ է «ՌԻԱ նովոստի»-ն:
Խոսքը գնում է ուժային կառույցների տեղեկությունների բազաների տվյալների մասին:
«Այժմ նա գտնվում է Ուկրաինայի դիվանագիտական հաստատությունում: Հետաքննվում են նրա ձերբակալման հանգամանքները: Գործող կարգի համապատասխան և հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա ուկրաինական կողմը պատասխան է նախապատրաստում»,- այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված մեկնաբանության մեջ ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն:
ԱԴԾ-ից հայտնում են, որ Սոսոնյուկի գործունեությունը «թշնամական է Ռուսաստանի նկատմամբ և անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ»: Նա երկար տարիներ աշխատել է ՌԴ-ում, Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության կայքում հիշատակվում է 2012-ի հոկտեմբերից:
Նա կպատժվի միջազգային իրավունքին համապատասխան, հավելել է ԱԴԾ -ն:
Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության անդամ Բոգդան Բեսպալկոյի խոսքով՝ հյուպատոսը կարող է վտարվել Ռուսաստանից: Գործակալության զրուցակիցը չի բացառել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը:
Դիվանագետներն անձեռնմխելիություն ունեն այն երկրում, որտեղ նրանք աշխատում են: Միևնույն ժամանակ, Վիեննայի կոնվենցիան նախատեսում է, որ իշխանությունները կարող են դիվանագիտական աշխատողներին զրկել կացության իրավունքից, եթե նրանք խախտել են օրենքը կամ թշնամական գործողություններ են կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա