Նավթի անբարեխիղճ արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում 117 մլրդ դոլարի բնապահպանական վնաս է հասցվել
Միացյալ Նահանգների հարավային շրջաններում թերթաքարային նավթի արդյունահանման պատճառով տեղի է ունեցել էկոլոգիական աղետ: Այս մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ Տեխասի և Նյու Մեքսիկոյի Պերմյան ավազանում առկա բնապահպանական իրավիճակի մասին. տարածաշրջանն ամերիկյան նավթային արդյունաբերության կենտրոնն է: Այստեղ են տեղակայված հիմնական թերթաքարային հանքավայրերը:
Այս տեսակի նավթի արդյունահանումն ավելի թանկ է՝ կապված տեխնոլոգիական դժվարությունների հետ, որի պատճառով բիզնեսը շահավետ է միայն աշխարհում նավթի բարձր գների դեպքում: Դրանց անկման պատճառով որոշ ընկերություններ սնանկանում են և հրաժարվում նավթահորերից: Օրենքի համաձայն, նման դեպքերում աշտարակները պետք է կոնսերվացվեն, որպեսզի չվնասեն շրջակա միջավայրին: Այնուամենայնիվ, այդ պահանջները հաճախ անտեսվում են:
Ինչպես գրում է թերթը, շատ նավթային աշտարակներ սահմանված կարգով չեն կոնսերվացվել, ինչի պատճառով նավթն ու մեթանը ներթափանցել են հողի մեջ: Վնասի վերականգնումը կարող է արժենալ մինչև 117 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան