Սովորություններ, որոնք անքնություն են առաջացնում. Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է, որ առավել հաճախ մարդու սխալ գործողություններն են բերում անքնության: Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նախ նա խորհուրդ է տալիս հրաժարվել գիշերը արթնանալիս ժամացույցին նայելու սովորությունից:
«Դրանցից շատերը լուսարձակող են, կսթափեցնի, կսկսեք մտածել.«Երկու ժամ անց պետք է վեր կենամ»,-բացատրել է Մյասնիկովը:
Բժիշկը խորհուրդ է տալիս նույն ժամին քնել ու արթնանալ՝ անկախ շաբաթվա օրից:
«Տասնմեկին ես պառկեցի՝յոթին վեր կացա: Տասին պառկեցի՝ վեցին վեր կացա: Վերջ: Մարմինը կսովորի, կարծես ռեֆլեքս լինի, Պավլովի շան նման: Դուք պետք է հենց այդպես վարվեք: Եթե երեկոյան արթուն մնացիք, հետո վեր կացեք 7-ին, մի քնեք ցերեկը: Եթե գիշերը չեք կարող քնել, բայց ցերեկը քնում եք, ապա հաջորդ գիշեր չեք կարողանա քնել»,-ընդգծեց բժիշկը:
Մյասնիկովը նաև խորհուրդ է տալիս օրվա ընթացքում երբեք չպառկել անկողնում:
«Պետք չէ նույնիսկ մտածել, որ անկողնու վրա կարելի է հենց այնպես պառկել: Անկողինը քնելու ռեֆլեքս է»,-ասել է նա:
«Վերջապես, նրանք, ովքեր չեն կարողանում քնել, պետք է վեր կենան անկողնուց, շրջեն և հանգստանան: Այս դեպքում չպետք է նայել էկրանին, ծխել, ալկոհոլ օգտագործել և սկսել ուտել»,- խորհորդ տվեց բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները