Հադրութում զոհված զինծառայողի «Արիության» մեդալը ծնողին է տվել տաքսու վարորդը
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Հադրութում զոհված իր քրոջորդին «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։
«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։
Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։
Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։
Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։
Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։
Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը»,- գրել է Հ.Մարտիրոսյանը։
Նա գրառման մեջ ավելացրել է, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվել է իր հետ, ասել, որ ինքն ու զինկոմիսարիատը իր գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին, անթույլատրելի է, ներողություն խնդրել։ Մանրամասներն իմանալու համար կկապվի Ռոբերտի ընտանիքի հետ։
Գրել և ներողություն է խնդրել Արմավիրից ԼՀԿ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը։
Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ...
Posted by Հասմիկ Մարտիրոսյան on Sunday, 18 April 2021
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի մայր. Հրաժարվում եմ դավաճան իշխանությունից ստանալ իմ ԲԱԼԻՍ մեդալը
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան