Մենք ենք պատասխանատու մեր գերիների համար, այլ ոչ թե ՌԴ-ն. ԱԻՊԾ փոխտնօրեն
«Ես չգիտեմ՝ Ադրբեջանը որևէ նախապայման դրե՞լ է գերիների վերադարձի համար, թե՞՝ ոչ։ Ես ինքս էլ ակնկալում էի այդ հարցի պատասխանը ստանալ պատգամավորներից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը՝ հավելելով, որ իրեն այդ հարցի շուրջ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։
Նա նշեց, որ 25 տարի շարունակ թշնամին պատրաստվել է, որ պատերազմի հայկական կողմի հետ, և հայ հասարակության մի զանգվածի մոտ եղել է իլուզիա, թե իրենք արդան խաղաղության մեջ են, «բայց այսօր էլ մենք խաղաության մեջ չենք, մենք ունենք թշնամի պետություն, որի հետ գնում են բանակցություններ»։
Բորիս Ավագյանը նկատեց՝ խաղաղություն սկսվում է, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր, բայց նման բան դեռ չի եղել։
Հարցին, թե հնարավո՞ր է խաղաղության գնալ, նա պատասխանեց՝ նոր չէ, որ թշնամին ագրեսիվ է։
«Մենք ունենք թշնամի պետություն, որը խաղահրապարակ է բացում, որտեղ մեր զինվորականներին ոչ պարկեշտ ձևով է ներկայացնում։ Նա ագրեսիվ պետություն է»,- ասաց նա։
Բորիս Ավագյանի խոսքով, ռուսական կողմը միջնորդ է, որն օգնել է կանգնեցնել պատերազմը, բայց այն, որ գերների վերդարձի հարցով նա միջնոդրդ է, այդպես չէ։
«Մենք որպես պետություն, որպես ՀՀ, իրավունք չունենք մտածել, որ մեր քաղաքացիների հարցով պետք է այլ պետություն զբաղվի։ Մենք ենք պատասխանատու մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու հայկական կողմը շտապեց ադրբեջանցի գերիներին վերադարձնելու հարցում, ԱԻՊԾ փոխտնօրենը պատասխաեց՝ ասելով, որ ինքը տեղյակ չի։
Նա տեղեկացրեց, որ հիմա Արցախում ականազերծման գործընթացով զբաղվում են ռուսական խաղաղապահ ուժերը։
Հարցին, թե արդյո՞ք գերիների վերադարձի ուղղությամբ հայկական կողմն իր բոլոր գործիքները սպառել է, Բորիս Ավագյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։
«Ես կարծում եմ, որ մեր գործունեությունը այնպիսի փուլ պետք է մտնի, որ մենք գտնենք խնդրի լուծման ռացիոնալ ուղղությունը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան