Դատարանն անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու վերաբերյալ հրամանը
Ոստիկանության նախկին սպա Ալբերտ Ունուսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ դատարանն անվավեր է ճանաչել իրեն ծառայությունից ազատելու վերաբերյալ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանը։
«Եկանք, տեսանք, հաղթեցինք
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:
Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:
Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Պատիվ ունեմ»,- գրել է նա։
Հիշեցնենք,ըստ Ունուսյանի,ՀՀ ոստիկանության պետը ծառայությունից ազատել է ոստիկանության նրան քաղաքական իշխանության ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան