Թուրքիան հաստատեց իր տարածքում «Սպուտնիկ V»-ի արտադրությունը
Թուրքիան հավանություն է տվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերի արտադրությանը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է «Yeni Şafak»-ը՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի անդամ դոկտոր Աֆշին Էմրե Կայիպմազին:
«Հետազոտությունից հետո հավանություն է տրվել Թուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ ռուսական դեղամիջոցների առաքումը երկիր կարող է սկսվել չորս-հինգ ամիս հետո: Նա նշել էր, որ պատվաստանյութերի փորձարկումների միջանկյալ արդյունքը «կարծես դրական է»:
Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց պատվաստանյութ COVID-19-ի դեմ: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան հետազոտությունների կողմից` Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ միասին և ստացել «Սպուտնիկ V» անվանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին