5000-ից ավել զոհերը Նիկոլ Փաշինյանի տվածն են.Միհրդատ Մադաթյան
«Այդ տղամարդը միակը չէ և շատ-շատերը թույլ չէին տա Նիոկ Փաշինյանին մոտենալու իրենց գերեզմանին, ուղղակի մեր մոտ ստեղծվել է լռելու իրավիճակ և շատ շատերը լռում են, բայց այնպես չէ որ ներքին գոհունակություն ունեն»,- ասուլիսում հայտնեց հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը և շեշտեց, որ Փաշինյանն է մեր զոհերի դահիճը:
Ըստ նրա, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրի նախկիններին՝ պատերազմի կոնկրետ գործողություն է եղել և 5000-ից ավել զոհերը Նիկոլ Փաշինյանի տվածն են, քանի որ այդ իրադարձությունները չեն եղել անմիջապես իր պաշտոնավարումից հետո, այլ երեք տարի անց, և նա լիարժեք պատասխանատու է այն հարաբերությունների համար, որոնք ստեղծվել էին մինչև այդ պահը:
Ըստ հոգեբանի՝ Հայաստանում տարեկան լինում է 30-40 հազար ծնունդ, որի փոքր մասն են կազմում տղաները և կարելի է ասել, որ Փաշինյանը մի ամբողջ սերունդ ոչնչացրեց, որի տնտեսական և դեպրեսիվ հետևանքները զգացվելու է հետագայում, քանի որ նրանց մի մասը ճարտարապետ էր լինելու, բժիշկ և այլ մասնագիտությունների քաղաքացի, սերունդ էին ունենալու:
«Հիմա էլ կաշին քաշած իր երեսին գնում է գերեզմաններ, պոպուլիզմով ինչ-որ մեկի ձեռքն է համբուրում, մյուսի՝ ոտքը, մի փունջ ծաղիկ է դնում»,- հայտարարեց հոգեբանը և շեշտեց, որ սպանելուց հետո ծաղիկ դնելն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում:
Մադաթյանը հայտնեց, որ 5 ամսից ավել է ինչ իր ղեկավարած հոգեկան առաղջության կենտրոն են հաճախում զոհվածների ծնողներ և հարազատներ, որոնց ակտիվ օգնություն են ցուցաբերում, և ինքը գիտի, որ նրանք բոլորը այն կարծիքի են, որ Նիկոլ Փաշինյանը սպանել է իրենց երեխաներին:
«Եղել են նաև դեպքրեր, երբ բերել են մեկին, որը զոհվածների հետ կապ չունի, գերեզմանոցում կանգնեցրել են և փշաքաղվելու տեսարան են սարքել Նիկոլ Փաշինյանի հետ, որը էլի պոպուլիզմի շարունակություն է և իրականության հետ կապ չունի:
Հոգեբանը հայտարարեց, որ 5 հազար զոհի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր ընտանիքի հետ և Աննա Հակոբյանին չի անջատում նրանից, համարելով, որ նա անմիջական ներգրավվածություն ունի այդ գործընթացներին՝ սկսած մինչպատերազմյան «զոհվեցին առոչինչ» արտահայտությունից, վերջացրած բունկերում նրա մասնակցությամբ:
Անդրադառնալով խորհրդարանում հնչած ծափահարություններին՝ Մադաթյանը հայտարարեց. «Նիկել Փաշինյանն ամեն մեկին իր թրիքի միջից հանել է, բերել ԱԺ և երնբ նա վերանա՝ նրանք հետ կընկնեն թրիքի մեջ՝ ավելի վատ վիճակում, և այդ պատասխանատվությունը ընկնելու է նրանց վզին»:
Նա գտնում է, որ Փաշինյանը Աժ է բերել մի մարդկանց, որոնք պարտավորվել են ծափահարել իրեն: Միհրդատ Մադաթյանը հիշեց, որ նման ծափահարումների արժանացել է Հիտլերը՝ բայց Ավստրիան Գերմանիային միացնելու համար, իսկ Հայաստանում հակառակն է:
Անդրադառնալով ԱԺ-ում ունեցած Փաշինյանի ելույթին՝ բանախոսը նկատեց. «Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուշի-ուշով հետևում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին և միգուցե մի բան սովորի, որովհետև նա այս տարիքում կարգին կրթություն չի ստացել բայց դրանից չի փոխվում նրա մեղավորության աստիճանը»:
Նա համաձայնեց, որ այսօր Հայստանը և Արցախը ունեն ապագա, բայց այդ խոսքերը Նիկոլ Փաշինյանի բերանից էկլեկտիկ են հնչում, որովհետև նա վերացրել է հայի ապագոն, Արցախի ապագան՝ նրա մեծ մասը հաձնելով ադրեջանցիներին:
«Նիկոլ Փաշինյանի խոսքում օգտագործած բոլոր բանալի բառերից, իրականում, ինքը զրկել է հայ ժողովրդին, դրանք են՝ հպարտությունը, արժանապատվությունը, Արցախ, բարեկեցիկ երկիրը…»,- հայտնեց հոգեբանը:
Նրա համոզմամբ՝ այսօր առկա է տիրանիայի գերագույն արտահայտում՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, քանի որ դեմոկրատիայի քողի տակ իրականացված հեղափոխությունից հետո, ներկայում երբ որևէ մեկը խոսում է նրա դեմ՝ համապատասխան լծակների միջոցով ազատում է վերջինիս աշխատանքից:
Անդրադառնալով գերիների խնդրին՝ Միհրդատ մադաթյանը նկատեց. «Ադրբեջանը հայտարարում է, որ չունի ռազմագերի, այլ իր մոտ ահաբեկիչներ են և մեր կողմից ոչ մի հակադարձություն չի արվում՝ բացի երրրորդ դասարանի ոտանավորից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան