ՊԲ-ն հերքում է, սակայն՝ «եթե հերքում եք, ուրեմն ճիշտ է»
Արցախի Պաշտպանության բանակն արձագանքել են ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի գրառմանը, ըստ որի Հադրութում զոհված իր քրոջորդին «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։
ՊԲ-ից հայտնում են. «Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:
Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:
Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը»:
ՊԲ գրառմանն արձագանքել են օգտատերերը՝ հիմնականում նշելով, որ չեն հավատում ՊԲ-ին:
«Ինչպես 44 օր ստեցիք, այնպես էլ՝ հիմա»:
«Եթե հերքում եք, ուրեմն ճիշտ է»։
«Հերթական անգամ ձեր «ոչ մի աղերս չունի»-ն արդեն հակառակ իմաստն ումի ժողովրդի համար: Գոնե տեքստը փոխեք, միգուցե նոր շարահյուսությամբ կարողանաք համոզել»:
«Այսինքն սուտ են խոսում և բարեկամները և տաքսիստը? Ինչ օգուտ ունեն կասեք, կամ ոնց կարելի է նման սուտ հորինել: Մի գուցե դուք ճշտեք ինչ է կատարվել? Ու ձեզ սխալ են զեկուցել»:
«Չափ սահման չկա սրանց լկտիությանը, վաղն էլ կասեն, որ լեյտենանտի աշխատավարձը ցածր լինելու պատճառով, կես դրույքով տաքսի է քշել»:
«Ցավոք այնքան եք ստել, որ նույնիսկ եթե հիմա ճիշտ եք, ոչ ոք ձեզ չի հավատում»։
«Պաշտպանության բանակ, իսկ ինչ կպատասխանեք նիկոլի կողմից հայտարարած բանակը վերացնելու նպատակներին»:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութում զոհված զինծառայողի «Արիության» մեդալը ծնողին է տվել տաքսու վարորդը
- Զոհված զինծառայողի մայր. Հրաժարվում եմ դավաճան իշխանությունից ստանալ իմ ԲԱԼԻՍ մեդալը
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում