Առաջին փուլում Նիկոլը հրաժարական կտա, իսկ երկրորդ փուլում իրեն կառաջադրեն ու կընտրեն. Շիրինյան
«Կարծում եմ, որ այդ ընտրությունները տեղի չեն ունենալու։ Նա մի քանի անգամ ստել է՝ օրակարգ բերելով արտահերթ ընտրությունների հարցը, ապա հրաժարվել դրանից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի մոտեցումը հետևյալն է՝ եթե կարող եք, վերցրեք իշխանությունը։
«Իմքայլականների ցինիզմը, ծափահարություններն այն ժամանակահատվածում, երբ մենք ունենք զոհեր, ուժի և հավատարմության ցուցադրություն էր։ Եվ միանշանակ կարող եմ պնդել, որ դա նախապես պլանավորված էր։ Դա վճռված էր, որ իրենք ոտքի են կանգնելու և իրենց հավատարմությունը ցույց տալու։ Իրենք փորձում են ընտրությունների իմիտացիա ստեղծել, թեև հիմա ժողվարչապետը փորձում է նաև հանրության տրամադրությունները ստուգել՝ այցելելով մարզեր։ Բայց այդտեղ էլ է երևում, թե ինչպես է երեխաների մեջ թաքնվում Փաշինյանը, մարդ, որը փողոցում խորոված էր անում, գինու փառատոնի մասնակցում»,- նշեց նա։
Սայաթ Շիրինյանը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա ընտրությունների՝ հասկանալով, որ ընտրող չունի, որ մեծամասնություն լինելու շանս չունի։
«Այդ իմքայլականներն էլ գիտեն, որ ընտրություններից հետո իրենց մի մասը դառնալու է բոմժ, ինչպիսին էր նախքան ընտրությունները։ Հիմա իրենց իհարկե ձեռնտու է Նիկոլի նման ստահակին պահել իշխանության։ Ինչո՞ւ պետք է թողնեն Նիկոլ Փաշինյանին։ Ես վստահ եմ, որ առաջին փուլում Նիկոլը հրաժարական կտա, երկրորդ փուլում իրեն կառաջադրեն ու կընտրեն»,- ասաց նա։
Ըստ գնդապետի, ի տաբերություն Նիկոլ Փաշինյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի կարող թիմ, ունի փառահեղ անցած ուղի, և իր ղեկավարման տարիներին ՀՀ-ն ունեցել է ամենածաղկուն շրջանը։
«Նա կարող է այդ անդունդից ու գահավիժումից երկիրը փրկել։ Նրա հակառակ բևեռը այս ստահակն է, որ մեր երեխաներին տարավ մատաղ արեց, ադրբեջանասիրությամբ ու թուրքասիրությամբ փայլում է»,- նշեց նա։
Սայաթ Շիրինյանը զարմանքով նշեց, որ ընդդիմությունն ուներ հստակ նպատակ՝ «առանց Նիկոլ Հայաստան», բայց հենց ԳՇ-ն հայտարարություն տարածեց, բոլորը «տեղավորվեցին» այդ հայտարարության մեջ։
«Իսկ ի՞նչ պիտի աներ ԳՇ-ն։ Այսինքն՝ ընդդիմությունը սպասում էր, որ Գասպարյան Օնիկը գալու է իշխանությունը վերցնի ու ասի՝ համեցեք, վերցրեք իշխանությունը և նստեք, վայեյե՞ք։ Միակ բանը, որ կարելի էր Գասպարյան Օնիկից սպասել, հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործունեության վերաբերյալ ԱԱԾ և դատախազություն փաստեր ներկայացնելն էր, ինչը չեղավ, բաց թողնվեց այդ ժամանակահատվածը»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան