Սենոր Հասրաթյան. Այսօր գեներալն արդեն ոչ թե բարձունք է, այլ պարզապես կոչում
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Կար ժամանակ, երբ Հայոց բանակի գեներալն արժեք էր՝ իր բովանդակությամբ և դժվարահասանելի բարձրությամբ: Գեներալ ասելով հայը հասկանում էր պատերազմ, անցած ճանապարհ և, վերջապես, հեղինակություն...
Բայց եկավ մեկ այլ ժամանակ, երբ հայի համար գեներալն, իր անցած ճանապարհով, դարձավ ոչ թե առանձնահատուկ, այլ սովորական, իսկ ինչ-որ տեղ նաև հանիրավի քնադատությունների թիրախ...
Այսօր գեներալն արդեն ոչ թե բարձունք է, որին պետք է ձգտի զինվորականի մասնագիտությունն ընտրած ցանակացած ոք, այլ, պարզապես կոչում, որից շրջահայաց մարդիկ նախընտրում են խուսափել... Դա այդպես է, քանի որ նախկինում գեներալը գնահատվում էր հաղթանակների ու Հայրենիքի առաջ առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, իսկ այսօր՝ պարտությունների և զինվորական գործին անտեղյակ թիվ մեկ պատահականությանը հլու-հնազանդ ծառայելու համար...
Հ.Գ.- Գեներալը մարդ է, ով ևս ունի սխալվելու թուլություն: Այդպես եղել է, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում... Սակայն, կարևոր է, որ, գոնե, այդ սխալները լինեն գեներալին վայել՝ առանց ստորաքարշության և, ոչ միայն հանուն սեփական անձը փրկելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
- Սենոր Հասրաթյան. Ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց՝ ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն
- Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
- Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
- Ճակատագրական պահին էլի՞ մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, Ռուսաստանն ու եվրոպանները. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան