Փարիզից Տոկիո թռչող Boeing-ը արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում`օդաչուի սրտի կաթվածի պատճառով
Փարիզից Տոկիո թռչող բեռնատար Boeing ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում: Նախնական տվյալների համաձայն՝ պատճառը եղել է ինքնաթիռի հրամանատարի մոտ սրտի կաթվածը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրում է Ria-ն։
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Այժմ անձնակազմը, ներառյալ պահուստայինը, գտնվում է 18-ժամյա հանգստի մեջ, որից հետո ինքնաթիռը կուղևորվի իր նպատակակետը:
Ինքնաթիռը պատկանում է Global Aviation Consulting ավիաընկերությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան