ՄԱԿ Ժնևի կենտրոնակայանի դիմաց հայ համայնքի՝ լուռ ակցիան
Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի կենտրոնակայանի դիմաց հայ համայնքն ապրիլի 15-ին կազմակերպել էր լուռ ակցիա՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։
Միջոցառման մեկնարկին ելույթով հանդես է եկել Շվեյցարիայի խորհրդարանում Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը՝ ներկայացնելով գերիների հետ կապված իրավիճակը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից ի վեր։
Ակցիայի մասնակիցների ցուցապաստառների վրա, մասնավորապես, գրված էր․ «Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը», «Ադրբեջանը խախտում է Ժնևյան կոնվենցիաները», «Ազատություն հայ ռազմագերիներին» և այլն։
Լուռ ակցիան ուղիղ հեռարձակվում էր Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse) ֆեյսբուքյան էջով: