Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստվածների համար հակամարմնի արագ թեստ
«Рапид БИО» ընկերությունը՝ «Авивир»-ի հետ միասին Ռուսաստանում գրանցել է առաջին արագ թեստը՝ պատվաստումից հետո կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները հայտնաբերելու համար։ Այս մասին գրում է Ria-ն։
Նշվում է, որ 96 տոկոս հուսալիությամբ նման ուսումնասիրության արդյունքը պատրաստ կլինի 15 րոպեում, և դրա անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կաթիլ արյուն:
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Ռուսաստանում ավելի քան ութ միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ: Առողջապահության նախարարությունը գրանցել է երեք պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V», «ԷպիՎակԿորոնա», «ԿովիՎակ»։