Ingenuity ուղղաթիռն ուղարկել է Մարսի վրա թողած իր ստվերի լուսանկարը
Ingenuity-ն՝ Մարսի առաջին ուղղաթիռը, Երկիր է ուղարկել իր թռիչքի լուսանկարը, որը ցույց է տալիս սարքի ստվերը այդ մոլորակի վրա: Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
Թռչող սարքից առաջին նկարը ցուցադրվել է NASA-ի մամուլի ասուլիսում: Նկարն արվել է ուղղաթիռի նավիգացիոն տեսախցիկի միջոցով, որը միշտ ուղղված է դեպի ներքև:
Ուղղաթիռը օդ է բարձրացել մոտավորապես 11.30-ին:
«Շնորհավորում եմ բոլորիդ»,-զգացմունքային կերպով ասել է Արբանյակային շարժման լաբորատորիայի նախագծի ղեկավար Միմի Աունգը՝ պատառոտելով սեղանի որոշ փաստաթղթերը, երբ իմացել է փորձի հաջողության մասին:
Հեռարձակման հաղորդավարի խոսքով՝ ուղղաթիռը հաջողությամբ ուղղահայաց բարձրացել է, սավառնել, իջնել և վայրէջք կատարել: «Սա սարքի առաջին թռիչքն է այլ մոլորակի վրա»,-ասել է հաղորդավարը:
Ուղղաթիռը մարսագնացի հետ միասին հասցվել է մոլորակ այս տարվա փետրվարին: Մարսագնացի հիմնական խնդիրներն են այնտեղ կյանքի նշանների որոնումը, երկրաբանական հետազոտությունները:
Ingenuity-ը փորձարարական սարք է, որի հիմնական նպատակը Մարսի վրա վերահսկվող թռիչքի հնարավորության ապացուցումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան