Mediaport. ԱԻՊԾ փոխտնօրենին աշխատանքից ազատել հրամայել է Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել այսօր ԱԺ-ում աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻՊԾ փոխտնօրենին։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ առաջ Բորիս Ավագյանին է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Արայիկ Հարությունյանի անունից ասել՝ ազատված է աշխատանքից։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում իմքայլական պատգամավորների հայտարարություններն ու վարքն անթույլատրելի համարած Բորիս Ավագյանի մասնակցությամբ քննարկումից րոպեններ անց Արցախից հայտարարություն տարածեցին, որ նա իբր պաշտոն չի զբաղեցնում։ Նկատենք, որ Բ. Ավագյանը Հայաստանի խորհրդարան էր եկել ԱԻՊԾ համազգեստով։ Նա քննարկման ժամանակ քննադատեց նաև Ավանի փողթաղապետի՝ գեներալ Ռուստամ Մուրադովի մասին ֆեյսբուքյան գրառումն ու նկատել, որ այն պատշաճ գնահատականի չի արժանացել։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ենք պատասխանատու մեր գերիների համար, այլ ոչ թե ՌԴ-ն. ԱԻՊԾ փոխտնօրեն
- «Արցախպրես». Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում
- Ավելի լավ է, որոշ իմքայլականներ գերիների հարցով ելույթ չունենան. ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն