ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը
Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Վեհաժողովը օրակարգում հաստատեց ընթացիկ հարցերի տակ «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկման անցկացումը, որին համաձայնություն էր տվել ԵԽԽՎ Բյուրոն։
Քննարկման անցկացմանը դեմ հանդես եկավ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը՝ պահանջելով քվեարկություն։ Ըստ Սեիդովի, «այս կարգի թեմաները փորձ են օգտագործել ԵԽԽՎ-ն ոչ ճիշտ ուղղությամբ, Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին ու արդեն լավագույնն անում է խաղաղության համար»։
Վեհաժողովում քվեարկության արդյուքնում՝ 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայներով քննարկման անցկացումը հաստատվեց Վեհաժողովի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին