Էստոնիայում «Pfizer» պատվաստանյութ ստանալուց հետո տղամարդը մահացել է
Անցյալ շաբաթ Էստոնիայի դեղերի խորհուրդը հաղորդագրություն է ստացել սրտի հիվանդություն ունեցող 86-ամյա տղամարդու մահվան մասին, որը գրանցվել է «Pfizer / BioNtech»- ի «Comirnaty» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով գործակալության մամուլի ծառայությունը:
«Պատվաստումից հետո գիշերը նրա մոտ նկատվել է համային զգայունության խախտում, կուլ տալու խնդիրներ, երկրորդ օրը քրտինք, փսխում, արյան ճնշման անկում և երրորդ օրը ուշաթափություն: Հիվանդանոցում հիվանդի մոտ ախտորոշվել է սրտի կաթված, ինչը հանգեցրել է հանկարծակի մահվան», - ասվում է հաղորդագրության մեջ:
Չնայած մահացած տղամարդու բժիշկը, կարծես, կապ չունի պատվաստանյութի հետ, վարչությունը կարծում է, որ «ջրազրկումը կարող էր հանգեցնել սրտի անբավարարության և սրտի կաթվածի»:
Ընդհանուր առմամբ, անցյալ շաբաթ վարչությունը ստացել է «Pfizer / BioNtech» պատվաստանյութի վերաբերյալ 31 հաղորդում, որից երկուսը համարվում են լուրջ:
Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց յոթ րոպե անց մեկ հիվանդի մոտ առաջացել է կոկորդի այտուց, սակայն հիվանդը վերականգնվել է: Երկրորդ հիվանդը ուշագնաց է եղել և գանգի վնասվածք ստացել՝ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո հինգերորդ օրը. այս հիվանդը նույնպես վերականգնվում է։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան շուտով կարող է թույլատրել 12-15 տարեկան երեխաներին պատվաստել Pfizer-ով
- Օնիշչենկո. Sputnik V-ով պատվաստումից հետո մահվան դեպքի մասին հոդվածը «Pfizer»-ի մեքենայությունն է
- Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով
- Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին