Sputnik V՝ սրսկելու են, թե արտադրելու՝ պարզ չէ
Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը՝ «AstraZeneca» պատվաստանյութով, այսօրվանից՝ «Sputnik-V»-ով:
Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:
ԱՆ-ից հայտնել էին, որ ռիսկի խմբերի շրջանում պատավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետևյալ ռիսկի խմբերի շրջանում` 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, բուժաշխատողներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք:
Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետևյալ ռիսկի խմբերի շրջանում՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք, քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք:
Ապրիլի 16-ին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել «Sputnik V» պատվաստանյութի ամսական 100 հազար դեղաչափ արտադրելու համար: Արմենպրեսի հաղորդմամբ, նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները շուտով կավարտվեն և արդեն կանցնեն հստակեցումների:
Դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն՝ թե ի՞նչ նկատի ունեն «հարթակ» ասելով՝ լաբորատոր արտադրանքն է, թե դա պատվաստվող մարդկանց քանակն է, հասկանալի չէ՝ մենք օգտագործում ենք, որ արտադրվի, թե հենց մենք ենք արտադրում:
Մամուլի խոսնակ Հռիփիսիմե Խաչատրյանն ասաց, որ բանակցող և պատասխանատու մարմինը կառավարությունն է, հարցն ԱՆ-ին դեռ չի հասել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ասացին, որ հարցերն ուղղենք գրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը սպառնաց շատ լուրջ պայքարել պատվաստումների դեմ արտահայտվողների դեմ
- ՀՀ-ում պատվաստվելը դարձել է նույնքան վտանգավոր, որքան չպատվաստվելը. Գրիգոր Գրիգորյան
- ԱՆ. Մեկնարկել է COVID-19 դեմ պատվաստումների գործընթացը
- Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
- Օնիշչենկո. Sputnik V-ով պատվաստումից հետո մահվան դեպքի մասին հոդվածը «Pfizer»-ի մեքենայությունն է
- Նաիրա Զոհրաբյան. Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները
- Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակն Հայաստանում է
- Հայաստանը պատրաստվում է Sputnik V ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ ձեռք բերել
- «Եվրոպային Sputnik V-ն պետք չի լինի»․ ԵՄ
- «Sputnik V»-ի ստեղծողները ներողություն են պահանջում Դեղերի եվրոպական գործակալությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին