Արցախը հաստատեց. ԱԻՊԾ փոխտնօրենին աշխատանքից ազատել են՝ հակաիշխանական հայտարարությունների համար
Արցախի ԱԻՊԾ-ից հաստատում են, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատել են այսօր ՀՀ ԱԺ-ում հակաիշխանական հայտարարությունների համար, մինչդեռ ավելի վաղ ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Բորիս Ավագյանը Արցախում որևէ պաշտոն չի զբաղեցնում։
«Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների հմար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Mediaport. ԱԻՊԾ փոխտնօրենին աշխատանքից ազատել հրամայել է Արայիկ Հարությունյանը
- Մենք ենք պատասխանատու մեր գերիների համար, այլ ոչ թե ՌԴ-ն. ԱԻՊԾ փոխտնօրեն
- Ավելի լավ է, որոշ իմքայլականներ գերիների հարցով ելույթ չունենան. ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն