Իշխանությունների արածը ոչ մի կապ չունի ՀՀ շահերի հետ. Գորգիսյան
«Ըստ հաշվարկների՝ Փաշինյանը ապրիլի 25-26-ին պետք է հրաժարական տա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, եթե իշխանությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթ բերի, ապա դա կլինի հերթական հիմարությունը։
«Իսկ ԸՕ-ում փոփոխություններ կատարելը Փաշինյանի հրաժարականից հետո աբսուրդ կլինի։ Ես հուսով եմ, որ այդ ծայրահեղ հիմարությունն իշխանությունը չի անի, և արդեն իսկ արված փոփոխությանը ընտրողները գոնե ադապտացվել են, և գոնե դրանցով կգնանք ընտրությունների»,- նշեց նա։
Պատգամավորը տեղեկացրեց, որ կառավարության հրաժարականից հետո խորհրդարանը շարունակելու է գործել մինչև նոր ընտրությունները։
Դիտարկմանը, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելը այս իշխանությունների խոստումներից է եղել, և գուցե նրանք, այնուամենայնիվ, փորձեն դա կատարել, Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ ասելով, որ այս իշխանությունները իրենց ոչ մի խոստում չեն կատարել, ուղղակի ուզում են իրենց կերած գրանտներն արդարացնել։
«Հիմա ինչ անում են իրենք, անում են, որ արդարացնեն իրենց կերած գրանտները։ Ընդամենը դա կասեմ։ Իշխանությունների արածը ոչ մի կապ չունի ՀՀ շահերի հետ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ադեկվատությունն արդեն կորցրել է»,- ասաց նա։
Անդրադառնալով ԲԴԽ շուրջ կատարվողին և Ռուբեն Վարդազարյանի պաշտոնանկությանը՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա էներգիայի հերթական անիմաստ վատնումն է։
«Ինչ եկել են իշխանության, դատական իշխանություն են փոխում, դատական համակարգում հողմաղացների դեմ են պայքարում, ու արդյունքում ստանում ենք այն, ինչ իրենք չեն ուզում ստանալ։ Այս ամենն արդեն աբսուրդի կոմեդիա է հիշեցնում։ Ես խոստանում եմ՝ հուլիս ամսից մենք կզբաղվենք կառուցմամբ, հերիք է, ինչ քանդում են»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ջհանգիրյանը այսուհետ կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան