Նիկոլ Փաշինյանը մեր երկրի միակ ղեկավարն է եղել, որին գերեզմանոցից լարել են.Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյանը մեր երկրի միակ ղեկավարն է եղել, որին գերեզմանոցից լարել են»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Գևորգ Պետրոյանը:
Նա հայտնեց, որ չի կարող ասել, որ հասարակությունը ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարիանին, կամ Սերժ Սարգսյանին, բայց նրանցից որևէ մեկին գերեզմանից չեն վռնդել:
Ըստ պատգամավորի՝ միջադեպը ցույց է տալիս ժողովրդի իրական վերաբերմունքը, որը կապ չունի այն բեմադրությունների հետ, որոնք կազմակերպվում է Փաշինյանի այցի ժամանակ:
Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց սգավոր քաղաքացուն, որը թույլ չի տվել Նիկոլ Փաշինյանի մոտենա իր հարազատի գերեզմանին և հիշեց, որ նրան նաև չեն ընդունել եկեղեցում և ողջ Սյունիքի մարզում:
Բանախոսը հայտարարեց, որ Փաշինյանն այնքան է կորցրել ամոթը, որ այցելում է իր ձեռամբ զոհված երեխաների գերեզմանին և դա ոնւմ է նախընտրական քարոզչության շրջանակներում:
«Նա իր պաշտոնավարման առաջին օրվանից հասրակությանը համախմբվելու որևէ կոչ չարեց, անգամ պատերազմը նրան չստիպեց նման կոչ անել»,-հայտարարեց պատգամավորը և եզրակացրեց, որ Փաշինյանը լիովին առաջնորդվել է «Բաժանիր որ տիրես» կարգախոսով:
Անդրադառնալով արցախյան պատերազմին՝ պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրեց փաստի վրա, որ այն սկսվել է Փաշինյանի որդու զորացրվելուց հետո:
«Չեմ ուզում ավելորդ մեղադրանքներ հնչեցնել, բայց չեմ կարող փաստերը չվերլուծել»,-նկատեց Պետրոսյանը:
Հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է անփառունակ մի գործընթաց և ուր գնում հայտարարում է, որ պատերազմի ելքի մեջ ինքը չէ մեղավորը՝ պատգամավորը շեշտեց, որ դրանից երկու ամիս առաջ Տավուշի ուղղությամբ դիրքերի բարելավման դափնիները իրեն էր վերագրում:
«Եթե 30 տարի բանակ չենք ունեցել, բա ապրիլյան պատերազմական գործողությունները և Տավուշի դիրքերի գրավումը ո՞վ էր անում»,- անդրադառնալով բանակ չունենալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշեց պատգամավորը:
Խորհրդարանում հնչած ծափահարություններն էլ, ըստ Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանին չէին ուղղված, այլ պատգամավորները, տեսնելով նրա վիրավորական վերաբերմունքը «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների նկատմամբ, վախեցել են և ծափահարել:
Նրա հավաստիացմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում անբարոյակամ մրցավազք է սկսվել, թե ով լավ կքծնի և կհաճոյանա Փաշինյանին:
Հայտնելով, որ ըստ իր տեղեկությունների Փաշինյանը հույսեր է փայփայում, թե ընդդիմության մեջ պառակտում կլինի և ինքը կհաղթի ընտրություններոմ՝ Պետրոսյանը հավաստիացրեց, որ նման պառակտում չկա և չի էլ լինի:
Պատգամավորը հայտնեց, որ, Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը հաղորդագրություն է տարածել Աշխատանքի և Սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի անունից կենսաթոշակների բարձրացման մասին, այն դեպքում, երբ Սաիյանն արդեն 3 ամիս է ազատված է աշխատանքից:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հորդորել է այդ սխա տեղեկատվությունը տարածել թոշակառուների շրջանում, քանի որ նախընտրական շրջան է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում