Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել Հաղթանակի օրվա շքերթի առաջին միասնական փորձը
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են նախապատրաստվել հանդիսավոր շքերթին, որը նախատեսված է անցկացնել1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ստեփանակերտի օդանավակայանում անցկացված շքերթի փորձերին ներգրավված է շուրջ 400 ռուս զինծառայող: Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, որը կազմում են Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի հիմքը, մասնակցում է հանդիսավոր շքերթի փորձերին:
Բացի այդ, փորձերին ներգրավված են նաև Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմերը:
Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը` 2021 թվականի մայիսի 9-ին, նախատեսվում է, որ հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 10 հաշվարկ, յուրաքանչյուրը մինչև 45 զինծառայողով:
Ներկայումս Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի շքերթի անձնակազմի փորձերը կանոնավոր կերպով անցկացվում են հատուկ նշանակված ժամին, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորախմբի առաջ դրված խնդիրների կատարմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահները Արցախում վերականգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանները
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել երթևեկության անվտանգությունը Բերձորի միջանցքում
- Արցախում ռուս խաղաղապահները նախաձեռնել են «Ընտանեկան պատմություն-հաղթանակի պատմություն» ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում