19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2176 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Առողջացել է 1551 մարդ: Մեկ օրում մահացել է 19 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն` առողջացած, 3895-ը` մահվան ելքով: Մահվան ևս 982 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4877 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14924 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 937603 թեստավորում:
շ
Հարակից հրապարակումներ`
- 17.04.2021. Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
- 16.04.2021. Կորոնավիրուսի 961 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 15.04.2021. Կորոնավիրուսի 1014 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- 14.04.2021. Կորոնավիրուսի 1075 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
- 13.04.2021. Կորոնավիրուսի 726 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին