«Արցախպրես». Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում
Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն, ծառայության համազգեստով այսօր Հայաստանի ԱԺ ներկայացած, ԱԻՊԾ գնդապետ Բորիս Ավագյանի հայտարարություններից հետո Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին հայտնել է, որ Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:
«Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանն այսօր ԱԺ էր եկել «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանի հրավերով։
Նշենք, որ Բ. Ավագյանը «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների՝ գերիների, անհետ կորածների մասին հայտարարություններն որակել էր անթույլատրելի։