Ավելի լավ է, որոշ իմքայլականներ գերիների հարցով ելույթ չունենան. ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն
«Կարծում եմ, որ այս հարցի շուրջ ցանկացած քաղաքական շահարկում պետք է բացառել, և քննարկել, թե ինչու վերջերս օդանավը առանց գերիների վերադարձավ, կամ ինչու գործընթացը հասավ այս էտապին, կարծում եմ՝ անիմաստ է»,- այսօր խորհրդարանում հայ ռազմագերիների վերադարձի թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասած Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը։
Նրա խոսքով, ցանկացած գերու ծնողի համար ամեն վայրկյանը դժոխք է։
«Ես զարմանում եմ, թե որքան ամուր են ծնողները, որոնք շարունակում են պայքարել իրենց երեխաների վերադարձի համար։ Բայց այս խնդրի լուծման համար մենք պետք է վերլուծություն անենք, իսկ դրա համար էլ պետք է հասկանալ ինֆորմատիվ դաշտը։ Ինձ համար զարմանալի է, որ իմքայլականների կողմից սկսվել է նոր շահարկում, թե գերիների վերադարձի համար պետք է դիմել ռուսական կողմին։ Իմ կարծիքով, դա անթույլատրելի է։ Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղորդել օտար երկրների դեսպանների մոտ, ապա ԱԺ-ն իր տեղը չէ։ Ավելի լավ է, որ նրանք ելույթ չունենան»,- նշեց նա։
Ըստ Բորիս Ավագյանի, այդ հայտարարությունները շատ մեծ ու տեղին վրդովմունք են առաջացնում քաղաքացիների մոտ։
«Երբ դու ունես դաշնակից, որը քեզ ամեն հարցում օգնում է, և որպես իշխող քաղաքական ուժ թույլ ես տալիս, որ պետական աշխատողները համարձակվեն վիրավորել այդ դաշնակցի պետական այրերին, ոնց որ մենք տեսանք Ավանի փոխթաղապետի կողմից, ով վիրավորեց խաղաղապահ ուժերի հրամանատարին, և դրանից հետո չքննադատվես, կարծում եմ, բարդացնում է ամեն բան։ Մեր դաշնակիցները փորձում են օգնել մեզ, բայց վիրավորվում են մեր կողմից։ Իսկ իշխող ուժից ոչ ոք չհայտարարեց, որ փոխթաղապետի քայլն առնվազն անթույլատրելի է։ Եվ ես կարծում եմ, որ ՀՀ պետական այրերը պետք է դադարեցնեն սոցիալական ցանցերում քննարկումներ իրականացնելը»,- նկարեց նա։
Ինչ վերաբերում է գերիների վերադարձի խնդրին, ապա Բորիս Ավագյանը նշեց, որ ինքնաթիռը դատարկ եկավ, քանի որ չէին գնացել գերիների հետևից, այլ գնացել էին աշխատանքային այցով։
«Ինչ-ինչ պատճառներով որոշ մարդիկ մտածել էին, որ կարող է գերիների վերադարձ լինել։ Պետք էր նման հրապարակում անել, կարծում եմ՝ ոչ։ Քաղաքացիներն ուզում են ռացիոնալ պատասխաններ ստանալ, հասկանալի է։ Ծնողները ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում»,- նշեց նա։
Ըստ Բորիս Ավագյանի, պետք է հեռանալ այն մոտեցումից, թե այս կամ այն բանն ինչու չեն արել գործող իրշխանությունները. «Պետք է փորձել հասկանալ՝ ինչ անել, որ գործընթացը հասնի իր վերջնակետին»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար. Նաիրա Զոհրաբյան
- ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ներկայացրել լրացուցիչ տվյալներ Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան