Բրիտանիան մայիսին երկու ռազմանավ կուղարկի Սև ծով
Մեծ Բրիտանիան մայիսին Սև ծով կուղարկի երկու ռազմական նավ: Այս մասին հայտնում է «The Sunday Times»-ը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նշվում է, որ խոսքը հակաօդային պաշտպանության կործանիչի և ավիակիր խմբից հակասուզանավային ֆրեգատի մասին է, որն այդ պահին կլինի Միջերկրական ծովում:
Միևնույն ժամանակ, անտեսանելի կործանիչներ «F-35B Lightning» և «Merlin» հակասուզանավային ուղղաթիռները կսպասեն խմբի առաջատար «Queen Elizabeth» ավիակիրին՝ Սև ծովում գտնվող ռազմանավերին աջակցություն ցուցաբերելու համար:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ թագավորությունն ու նրա դաշնակիցները հաստատակամ են «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում»:
Ըստ թերթի ՝ Սև ծովում բրիտանական նավերի առկայությունը համերաշխության նշան է Լոնդոնի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու Ուկրաինայի միջև:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում էր ապահովել նավարկության ազատությունը Սև ծովում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի
- ՌԴ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին
- Զելենսկին Բայդենի օգնությունն է խնդրել ՆԱՏՕ-ն անդամակցելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա