ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ սաուդցի կանանց իրավապաշտպանը
Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին, որը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար, արժանացավ վերջերս բանտից ազատված Սաուդյան Արաբիայի ֆեմինիստական շարժման առաջնորդ Լուջեյն Ալհաթլուլը (Սաուդյան Արաբիա): Հաղթողին տրվում է 60 հազար եվրո մրցանակ։
2018-2021 թվականների ընթացքում Լուջեյն ԱլՀաթլուլը բանտարկվել էր Սաուդյան Արաբիայում այն բանի համար, որ նա խախտել էր օրենքը, որը թույլ չէր տալիս կանանց մեքենա վարել երկրում: Նրան առևանգել էին Արաբական Միացյալ Էմիրություններից, ձերբակալել և բանտարկել:
Բանտում գտնվելիս, նա ասում է, որ իրեն խոշտանգել են և սեռական ոտնձգություններ կատարել: Նա երկու անգամ հացադուլ է հայտարարել: Դրանից հետո Լուջեյնը ազատ է արձակվել բանտից, բայց գտնվում է տնային կալանքի տակ Թագավորությունում։
Մյուս երկու հավակնորդներն էին Նեպալի միանձնուհիները․ բուդդայական երիտասարդ միանձնուհիներ, որոնք խթանում են հավասարությունը, կայունությունն ու հանդուրժողականությունը Հիմալայների իրենց հայրենի գյուղերում: Երրորդը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից իրավապաշտպան Ջուլիեն Լուսենժը, որը փաստագրում է Կոնգոյում կանանց նկատմամբ սեռական բռնությունները՝ չնայած կյանքի սպառնալիքներին:
Նշենք, որ Վացլավ Հավելի մրցանակը տրվում է ամեն տարի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Եվրոպայում և նրա սահմաններից դուրս՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։
Congratulations to Saudi women's rights activist @LoujainHathloul, who has just been announced as the winner of the 2020 Václav Havel Human Rights Prize!
— PACE (@PACE_News) April 19, 2021
Learn more about Loujain's work from her sister Lina:https://t.co/wwKU43SCAU
Full details on the PACE site soon... pic.twitter.com/VlGA8Ql7va
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան