
ԵԽԽՎ-ն հրավերի դեպքում կդիտարկի Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն ապրիլի 16-ին կայացած նիստում որոշում է կայացրել Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին (հաստատման դեպքում) արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Բյուրոն, հրավեր ստանալու դեպքում, որոշում կայացրեց դիտարկել այս ընտրությունները և այդ նպատակով ստեղծեց ժամանակավոր հանձնաժողով՝ բաղկացած 20 անդամներից, ինչպես նաև մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներից»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ Բյուրոյի որոշումները պահանջում են հաստատում Վեհաժողովի կողմից։