Ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր է, ինտեգրացիան ժամանակի հարց․ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովը «Առաջընթացի զեկույցի» քննարկման ժամանակ որոշեց պատասխանել ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանին, որը Վեհաժողովի ուշադրությունն էր հրավիրել Բաքվում բացված ռազմավարի այգուն, Ալիևին համեմատել Հիտլերի ու Հուսեյնի հետ։
Ադրբեջանի պատվիրակը խոսեց Արցախում ականների մասին, ասելով թե եռակողմ հայտարարությունից հետո ականների արդյունքում զոհվել են Ադրբեջանի 20 քաղաքացիներ, մեղադրելով Վեհաժողովին, որը չի ստիպել Հայաստանին տալ ականների քարտեզները։
«Մարուքյանի անհիմն մեղադրանքները լսելով, զգացվում է, որ նրա համար դժվար է ընդունել նոր իրականության պայմանները՝ ստեղծված նախագահ Ալիևի կողմից, քանի որ նրանց ուղեղները լվացված է, քանի որ նա հոգեբանորեն պատրաստ չէր սրան, քանի որ նրանք հավատացել էին իրենց հնարած կեղծ պատմությանը»,- հայտարարեց Ջաֆարովը։
Ջաֆարովի խոսքերով, «խաղաղությունը հասանելի է, չնայած մենք չենք մոռանա մեր դեմ կատարված հանցագործությունները, բայց պետք է նայենք ապագային»։
«Ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր է, այնտեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են ու ինտեգրացիան ժամանակի հարց է, անխուսափելի ու այն տեղի կունենա»,-հայտարարեց Ջաֆարովը՝ դիմելով Արցախում ապրող հայերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան