Էդգար Ղազարյան. Արդար են նրանք, ովքեր կվռնդեն նրան թե՛ գերեզմաններից, թե՛ դրոշի մոտից
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«2019 թվականի ապրիլին հայտնի չհաջողված դերասանը հյուրախաղերի էր մեկնել Նորագավիթի ավտոմաքսատուն և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի թեմայով բեմականացում էր բեմադրել՝ ցույց տալու համար իր «հարգանքը» և «վերաբերմունքը» պետական խորհրդանիշի նկատմամբ։ Դրոշը սենյակի մի անկյունում դրած մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու ապօրինի հրահանգով նա փորձեց ինքնահաստատվել` սովորական մի ծառայողի անարգելու միջոցով։
2020 թվականից այդ նույն մահաբեր ազգադավի գործողությունների հետևանքը դարձավ այն, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը իջեցվեց հայկական բարձունքներից և պետական կառույցների գագաթներից ու տեղադրվեց հազարավոր գերեզմանների կողքին։ Պետական դրոշը` դրա պատիվն արժանապատվորեն պահած զինվորականների հետ, իջավ գերեզման, դրվեց գետնին, գերեզմանների կողքին։
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պետականությունը կործանող խունտայի պատճառով, դարձել է գերեզմանի խորհրդանիշ։ Եռաբլուր զինվորական Պանթեոնում և գրեթե բոլոր բնակավայրերի համայնքային գերեզմանատներում, գետնին դրված խոնարհված եռագույները վկայում են այնտեղ հանգչող Հայրենիքի համար նահատակված Հայրենիքի զավակների մասին։ Արդար են նրանք, ովքեր կվռնդեն նրան թե՛ գերեզմաններից, թե՛ դրոշի մոտից, թե՛ մեր հանրային կյանքից։
Եռագույն դրոշը պետք է վերստին ծածանվի հպարտության բարձրունքներում և դա պետք է այս անգամ խորհրդանշի ազգադավ խուժանի տապալման ուշացող ավետիսը, իսկ հետագայում՝ մեր հաջողությունները և նվաճումները»։
2019 թվականի ապրիլին հայտնի չհաջողված դերասանը հյուրախաղերի էր մեկնել Նորագավիթի ավտոմաքսատուն և Հայաստանի...
Опубликовано Edgar Ghazaryan Воскресенье, 18 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ջհանգիրյանը չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող. Էդգար Ղազարյան
- Հնարք է գտել ՍԴ լեգիտիմ և ոչ լեգիտիմ կազմին առանձնացնելու և ներկայացնելու համար․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Արմեն Սարգսյանի անգործության ամեն մի նոր դրվագ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ է լինելու դատախազների համար
- Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները». Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը
- Էդգար Ղազարյան. Նրանք բոլորը դարձել են քավության նոխազներ
- Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին. Էդգար Ղազարյան