2021-ի առաջին եռամսյակում Թուրքիան Վրաստանի համար ներմուծման ամենամեծ երկիրն է, Չինաստանը՝ արտահանման
2021 թվականի հունվար-մարտին տասը խոշոր արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 76,7 տոկոս: Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, արտահանման լավագույն եռյակում առաջին տեղը 109,8 մլն է դոլարով զբաղեցնում է Չինաստանը, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 109,5 միլիոն դոլարով և երրորդ տեղը՝ Ադրբեջանը՝ 104,6 մլն. դոլարով:
Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն, հունվար-մարտ ամիսներին ներմուծման գործընկեր խոշորագույն տասը երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 71,5 տոկոս: Առաջին եռյակում են. Թուրքիան՝ 343,3 միլիոն դոլարով, Ռուսաստան՝ 220,4 մլն. դոլարով և Չինաստան՝ 182,8 մլն. դոլարով: Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին տասը խոշոր առևտրային գործընկերների մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 72,2 տոկոս:
Երկրի ամենամեծ առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան` 419.0 մլն. դոլարով, Ռուսաստանը՝ 329,8 մլն. դոլարով և Չինաստանը՝ 292,6 մլն. դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան