Թուրքական ԶԼՄ-ները հեռացրել են Թուրքիայում «Sputnik V»-ի արտադրությունը հաստատելու մասին հոդվածը
Թուրքական «Yeni Şafak» թերթը իր կայքից հեռացրել է այն հրապարակումը, ըստ որի՝ Թուրքիան հավանություն է տվել կորոնավիրուսային վարակի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութերի արտադրությանը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ թուրքական մյուս ԶԼՄ-ները ևս հեռացրել են այդ նյութը, որը հրապարակել էին՝ սկզբնաղբյուր կայքին հղում տալով։
Երկուշաբթի, ապրիլի 19-ին, «Yeni Şafak» թերթը, վկայակոչելով կորոնավիրուսի մասին գիտական խորհրդի անդամ, դոկտոր Աֆշին Էմրե Կայիպմազին, հայտնել էր, որ Թուրքիան հաստատել է «Sputnik V»- ի արտադրությունն իր տարածքում:
Ավելի ուշ, Թուրքիայի Առողջապահության նախարարությանը կից թուրքական կորոնավիրուսի հարցերով գիտական խորհրդի անդամ Աֆշին Էմրե Կայիպմազը պարզաբանել է, որ ռուսական «Sputnik V» դեղամիջոցը ներկայումս փորձարկվում է հանրապետությունում, ուստի դեռ վաղ է խոսել արտադրանքի հաստատման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները