Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի ռազմավարի այգու նախագծին
Իտալական ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունն Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Այս մասին հայտնում է Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսությունը:
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- ասվում է Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
- Ադրբեջանը բացել է ցեղասպանությունը տոնող «ռազմավարի այգի»․ Persecution
- ԵԽ պատգամավորը հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով՝ Բաքվում «ռազմավարի այգու» հետ կապված
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Թվիթերի օգտատերերը` Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» ու Ալիևի նկարների մասին
- Բաքվում ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան