Հասարակություն 11:56 19/04/2021 Աշխարհում

Լիբանանում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված նորակառույց կոթող

Հայոց Ցեղասպանության 106-ամեակի ոգեկոչման միջոցառումները մեկնարկել են Լիբանանում։

Լիբանանի Զահլե քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Լիբանանի և շրջանի կրոնական, քաղաքական և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե Արքեպիսկոպոս Փանոսյանը բացել է Հայոց Ցեղասպանության նվիրված նորակառույց կոթողը: Այս մասին ասվում  է ՀՅԴ Լիբանանի ֆեյսբուքյան էջում։

«Զահլէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Մէջ. Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակներու յիշատակին յուշակոթողի բացում՝ հովանաւորութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արք. Փանոսեանի, ներկայութեամբ Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանի, Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարի պաշտօնակատար Վարդինէ Օհանեան-Գէորգեանի, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի, Այնճարի քաղաքապետ Վարդգէս Խօշեանի, պատկան մարմիններու եւ միութիւններու ներկայացուցիչներու, շաբաթ, 17 ապրիլ 2021-ին, կէսօրէ ետք ժամը 4:00-ին, Զահլէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղի ունեցաւ Ապրիլեան սրբադասուած նահատակաց կոթողի բացման հանդիսութիւն:

Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներու ունկնդրութենէն ետք Կարօ Թորգոմեան մեկնաբանեց Ղասսան Ռահպանիի «Նահնա արման, նահնա Լպնան» երգը, որմէ ետք արաբերէնով բացման խօսքը արտասանեց Սալբի Փամպուքեան: Ան հաստատեց, որ Հայոց ցեղասպանութենէն 106 տարիներ ետք տակաւին պիտի չմոռնանք մեր ժողովուրդին դէմ գործուած Ցեղասպանութիւնը` աւելցնելով, որ թուրքը կարծեց, թէ իր այս արարքով պիտի բնաջնջէ հայ ազգը` առանց գիտնալու, որ հայ ազգը պատմութեան ընթացքին կրցած է ամէնէն զօրաւոր եւ մեծ կայսրութիւններուն դէմ դնել իր հաւատքին ու կրօնին սիրոյն, եւ որ Հայաստանը հաւատքի երկիր է: Փամպուքեան նկատել տուաւ, որ շրջանի հոգեւոր տեսուչ Անանիա ծ. վրդ. Գուճանեան իր առաքելութիւնը ստանձնելէն ի վեր շրջանի ժողովուրդի կրօնական, ընկերային եւ կրթական հարցերով զբաղելու կողքին, նպատակ ունեցած է յուշակոթող մը կանգնեցնել Ցեղասպանութեան սուրբ նահատակներու յիշատակին` աւելցնելով, որ ներկայ դժուարին պայմաններուն մէջ հայր սուրբը յաջողեցաւ համախմբել շրջանի կուսակցութիւններն ու միութիւնները եւ իրականացնել իր ծրագիրը:

Զահլէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հովիւ Գրիգոր քհնյ. Եղիայեան խօսք առնելով յայտնեց, որ մենք` իբրեւ Հայոց ցեղասպանութենէն վերապրած սերունդ, կը յիշենք մեր սուրբ նահատակները եւ կը պահանջենք արդարութիւն եւ միջազգային ճանաչում` մարդկութեան դէմ մեծագոյն եւ սարսափելի յանցագործութեան համար, որ կատարուեցաւ մեր ժողովուրդին դէմ` աւելցնելով, որ հայ ժողովուրդի միասնական ջանքերով եւ միջազգային հանրութեան աջակցութեան շնորհիւ այսօր կրնանք վստահութեամբ ըսել, որ Հայոց ցեղասպանութիւնը ձեռք կը բերէ միջազգային ճանաչում: Քահանայ հայրը շեշտեց, որ մեր պահանջատիրութիւնը պիտի մնայ մեր գալիք սերունդներուն խիղճերուն մէջ, մինչեւ որ հասնինք արդարութեան եւ հայ ժողովուրդի իրաւունքներու ճանաչման:

Այնուհետեւ տեղի ունեցաւ յուշակոթողի քողազերծումը եւ վառեցաւ անոր ջահը, որմէ ետք Մարիա Նասսար արաբերէնով ասմունքեց Հայոց ցեղասպանութեան նուիրուած բանաստեղծական կտոր մը:

Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարի պաշտօնակատար Վարդինէ Օհանեան-Գէորգեան յայտնեց, որ Հայոց ցեղասպանութենէն 106 տարիներ ետք, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ անոր համար պատիժի մասին ուխտի որդեգրումէն 70 տարիներ անց, տակաւին սուրբ նահատակներուն ձայնը կը լսուի պատմութեան խորերէն` պահանջելով արդարութիւն, եւ տակաւին ոճրագործը յամառօրէն կը մերժէ ընդունիլ: «Այսօր, մարդկութեան դէմ գործուած ոճրագործութենէն եւ Ցեղասպանութենէն 106 տարիներ ետք կ՛ըսենք, որ իրականութեան բացայայտման իրաւունքը միայն հայերուն համար չէ, այլ` բոլորին, որովհետեւ մարդկային իրականութիւն մըն է, որ անցեալին հետ կապ չունի, այլ` ներկային, որ պիտի կերտէ ապագան», հաստատեց նախարարի պաշտօնակատարը` աւելցնելով, որ Լիբանանի խորհրդարանը ընդունած է, որ Թուրքիան Ցեղասպանութիւն գործած է հայութեան դէմ եւ պահանջած է վնասուց հատուցում:

. Օհանեան-Գէորգեան շեշտեց, որ ասիկա մեզ կը մղէ պահանջելու այլ երկիրներու խորհրդարաններէ, որպէսզի իրենք եւս ընդունին Ցեղասպանութիւնը, եւ եզրափակելով իր խօսքը հաստատեց, որ ոճիրի մը հանդէպ լուռ մնալը ինքնին ոճիր է, եւ մենք` իբրեւ սուրբ նահատակներուն թոռները, պիտի չմոռնանք եւ պիտի չյանձնուինք:
Ապա, Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»-էն «Ղօղանջ եղեռնական» քերթուածի ասմունքով հանդէս եկաւ Մարկօ Զէյթունեան:

Շահէ արք. Փանոսեան իր պատգամի սկզբնաւորութեան Ապրիլեան սուրբ նահատակներուն ձօնուած նորակերտ կոթողին դիմաց իր յարգանքը եւ սիրոյ տուրքը ընծայեց մեր մէկուկէս միլիոն նահատակներուն, որոնք իրենց կեանքը տուին Աստուծոյ եւ հայութեան համար: Առաջնորդ սրբազանը նկատել տուաւ, որ ծրագիրներ կան, որոնք իրականութեան վերածուելու համար պէտք է արժանանան ժողովուրդի միահամուռ աջակցութեան եւ գնահատանքին, որուն իրողութեան փաստը կը տեսնենք սոյն կոթողի կառուցման գործին մէջ:

Առաջնորդ սրբազանը մաղթեց, որ սիրոյ եւ միութեան ոգիի արտայայտութեամբ իրականացուած սոյն նախաձեռնութեան ընդմէջէն մեր ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու ձայնը լսելի դառնայ բոլորին` վստահեցնելով, որ սոյն իրագործումը իր բարի անդրադարձը պիտի ունենայ Զահլէի եւ շրջակայից հայութեան կեանքին վրայ ու առիթ ստեղծէ, որ շրջանին մէջ առաւել եւս աշխուժանան ու ներդաշնակուին եկեղեցւոյ ճամբով ու միութենական ճիգերով տարուող բազմապիսի աշխատանքները: Առաջնորդ սրբազանը այս առիթով շրջանի հոգեւոր տեսուչ Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ընդմէջէն իր բարձր գնահատանքը յայտնեց եկեղեցւոյ թաղականութեան եւ շրջանին մէջ գործող բոլոր պաշտօնական մարմիններուն, անհատներուն, բարերարներուն եւ ժողովուրդին:

«Թող այս ձեռակերտը մեր ժողովուրդի հայրենասիրութեան դարաւոր մաքառումներու եւ իղձերուն յուշարարը ըլլայ բոլորիս համար», շեշտեց սրբազան հայրը` նկատել տալով, որ անցնող տասնամեակներուն սփիւռքի մէջ ի գործ դրուած ամէն ճիգ եւ աշխատանք առաւելաբար ուղղուած եղան մեր ժողովուրդի անժամանցելի իրաւունքները հետապնդելու աշխատանքին: Առաջնորդ սրբազանը նաեւ մաղթեց, որ նորակերտ կոթողը առիթ ընծայէ մեզ շրջապատող դէպքերն ու անցուդարձերը հայօրէն դատելու եւ ըմբռնելու համար իմաստութիւն ձեռք բերելու, մեր կեանքին համար ուժ քաղելու եւ մեր բոլոր ընելիքներուն համար ներշնչում գտնելու:

«Հայ ըլլալը նոյնքան քաջութիւն կը պահանջէ այսօր, ինչպէս հալածանքի եւ Եղեռնի ժամանակներուն: Այսօր ալ, հայու մեր կեանքը պէտք է մեծ ճիգով կառուցենք: Հանապազօրեայ պայքարով մեր ինքնութիւնը պաշտպանենք եւ մանաւանդ մեր շունչով եւ օրինակով գալիք սերունդներուն մէջ հայութեան անմեռ հոգին ապրեցնենք», եզրափակեց առաջնորդ սրբազանը:

Հանդիսութիւնը իր աւարտին հասաւ «Աղբերս ու ես» երգով` կատարողութեամբ Շանթ Մատարեանի, երգեհոնի ընկերակցութեամբ Աւօ Չայլեանի»,-ասվում է հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}