Փրկչի փնտրտուքը պարզապես վտանգավոր չէ՝ դա կործանարար է․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում գրում է․
«Նիկոլի խոստացած ընտրությունները ճնշում են ինձ երկու պատճառով. առաջինի մասին ես մի քանի անգամ գրել եմ՝ նա ստիպեց մեզ խաղալ իր խաղը, հուսալով իր մեղքը տարածել բոլոր նրանց վրա, ովքեր կլինեն իր կողքին՝ ընտրական ցուցակում, ընտրատեղամասում, կարևոր չէ ինչպես, կարևոր է որ ոչ դեմ։ Բայց կա ևս մեկ պատճառ, որը հնարավոր չէ շրջանցել։
Մեր հասարակությունը դեռ չի ձերբազատվել երկիրը ղեկավարող մարդու մեջ փրկիչ տեսնելու հույսից:
Փրկչի փնտրտուքը պարզապես վտանգավոր չէ՝ դա կործանարար է: Փաստն այն է, որ առաջին հերթին փրկիչը պետք է սիրվի և հարգվի բացարձակապես բոլորի կողմից: Երկրորդ, նա պարզապես պարտավոր է դառնալ այսպես ասած հայկական ջրհեղեղի Հերակլես Զևսովիչ՝ քանդելու Նիկոլի ախոռները: Երրորդ՝ իր վրա վերցնելով այս բեռը, նա պետք է անհապաղ դրական արդյունքներ ցույց տա: Չորրորդ՝ պատրաստ լինի նրան, որ միակ բանը, որ նա կստանա իր աշխատանքի համար, կլինի հավերժական հայկական մուննաթը:
Եվ ամեն ինչ լավ կլիներ, բայց պարզվում է, որ նման որակներով մարդ պարզապես չկա: Դե, կամ նա ինձ ծանոթ չէ:
Այն փաստը, որ այդպիսի մարդ չկա, իսկ եթե նույնիսկ կա, մեր հասարակությունը չգիտի նրա մասին, ակնհայտ է ցանկացած մտածող մարդու համար: Բայց այն վստահությունը, որ Տիեզերքը պարտական է Հայաստանի քաղաքացիներին փրկչի, անխորտակելի է: Փրկչի հույսը, այն հավատը, որ փրկիչները հերթ են կանգնելու ընտրություններին՝ իրենց ծառայություններն առաջարկելով հասարակությանը, անհեթեթ է:
Մյուս կողմից, այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց ողնուղեղով զգում են հասարակության փրկչի պահանջը, ստիպված կլինեն օգտագործել պոպուլիստական հռետորաբանություն և խոստանալ պարզ լուծումներ: Այլ կերպ ասած, նրանք ստիպված կլինեն ավելի մեծ պոպուլիստ լինել, քան Նիկոլը:
Առաջարկի և պահանջարկի այս սարսափելի համադրությունը, որում պոպուլիզմը ապրանք է, վերջնական ոչնչացման ուղին է: Եվ, ինչն ինձ ամենից շատ է վախեցնում, դա կլինի ԻՆՔՆԱոչնչացում:
1940 թ. մայիսի 13-ին Ուինսթոն Չերչիլը, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ, հայտարարեց. «Ես դա կասեմ Համայնքների պալատին, ինչպես ասացի նրանց, ովքեր համաձայն էին պաշտոններ ձեռք բերել իմ կառավարությունում. «Ես ձեզ առաջարկելու բան չունեմ, բացի արյունից, ուժասպառ աշխատանքից, քրտինքից և արցունքներից»»:
Ընդունված է հիանալ Չերչիլով իր ազնվության համար: Ինձ թվում է, որ պետք է հիանալ բրիտանացիներով՝ իրենց ապագայի համար արյունով, ուժասպառ աշխատանքով, քրտինքով և արցունքներով պայքարելու պատրաստակամության համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին