Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Այսօր Բալթիկ ծովում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Open Spirit ականակիրների ավանդական գարնանային զորավարժությունը, որին մասնակցում է 11 նավ` 21 երկրից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նշվում է, որ զորավարժությունները ղեկավարում են Էստոնիայի ռազմածովային ուժերը։
«Ամեն տարի անցկացվող Open Spirit գործողությունը լուրջ նշանակություն ունի Բալթիկ ծովի ջրերը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից ի վեր այստեղ կուտակված զինամթերքից մաքրելու, ձկնորսությանը, ծովային ուղիներին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգները նվազեցնելու համար: Բացի այդ, այն նպաստում է Էստոնիայի ռազմածովային ուժերի և զորավարժություններին մասնակցող այլ երկրների համագործակցությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի առաջին մշտական ականային էսկադրիլիայի հրամանատար, կապիտան-լեյտենանտ Յան Վայչերսը:
Տարվա այս կեսին ականազերծման առաջին ջոկատի հիմնական կազմը ներառում է նավեր Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Էստոնիայից:
Open Spirit-ն ամեն տարի անցկացվում է Բալթյան տարբեր երկրներում: 2020 թվականին գործողությունը ղեկավարում էին Լատվիայի ռազմածովային ուժերը: Նրանց նպատակն էր պայթուցիկ սարքերի հայտնաբերումն ու վերացումը Բալթիկ ծովում նավարկության անվտանգությունը բարելավելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ
- ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրները քննարկել են ՌԴ ակտիվությունն Ուկրաինայի սահմանների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա