ՈւԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխությունը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գլխավոր քարտուղար Ջորջիո Մարկետին ասել է, որ կազմակերպության գործադիր կոմիտեն հաստատել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է Չեմպիոնների լիգայի ապագա մրցաշարի ձևաչափը, խմբերը խմբային փուլի փոխարեն կխաղան մինի առաջնությունում», - ասել է Մարկետին:
Նոր ձևաչափի համաձայն, 2024 թվականից մրցաշարի մասնակիցների թիվը 32-ից կդառնա 36 թիմ: Այս դեպքում ակումբները չեն բաժանվի խմբերի: Մրցույթն անցկացվելու է շվեյցարական համակարգով, և յուրաքանչյուր թիմ առնվազն տասը հանդիպում կանցկացնի տարբեր մրցակիցների հետ (5-ը տանը, 5-ն էլ՝ արտագնա), որից հետո կձևավորվի մրցաշարային աղյուսակը:
Առաջին ութ ակումբները միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը կպայքարեն մնացած ութ տեղի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին