ՌԴ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի
Մոսկվայում Չեխիայի դեսպանության քսան աշխատակցի հայտարարել են «պերսոնա նոն գրատա», նրանք մեկ օրից մի փոքր ավելի ժամանակ ունեն երկիրը լքելու համար: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի Դաշնությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Վիտեսլավ Պիվոնկան հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին հայտարարվել է վճռական բողոք` Պրահայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության անձնակազմի դեմ Չեխիայի իշխանությունների ոչ բարեկամական գործողության հետ կապված»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
Դեսպանին տեղեկացվել է, որ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան քսան աշխատակիցներ հայտարարվում են «պերսոնա նոն գրատա»:
«Նրանց զգուշացվել է լքել ՌԴ-ի տարածքը մինչև 2021 թվականի ապրիլի 19-ի օրվա ավարտը»,-հայտնել են Սմոլենսկի հրապարակից:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում Չեխիայի դեսպան Վիտեսլավ Պիվոնկան ժամանել էր ՌԴ ԱԳՆ՝ 18 ռուս դիվանագետների արտաքսման մասին Չեխիայի իշխանությունների հայտարարության պատճառով: Ըստ Պրահայի, խոսքը հետախուզության սպաների մասին է, որոնք աշխատում են դիվանագիտի կարգավիճակի քողի տակ:
Չեխիայի իշխանությունները նման քայլի են գնացել, քանի որ, ըստ իրենց վարկածի, Ռուսաստանի հատուկ ծառայությունները 2014 թվականին ներգրավված են եղել Չեխիայում զինամթերքի պահեստի պայթյունին, որի հետևանքով երկու մարդ էր զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա