Անբարոյականի վաստակը գոռաց, թե ինձ վեց ամիս տվեք, համաձայնեցին. ինչո՞ւ. Շաքարյանց
«Ազգասպաններն ուրախանում են իրենցով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին հաջորդած հոտնկայս ծափերին։
Նա նշեց, որ համաձայն է այն պիտակին, որ ստացել են զինվորականները՝ «վախկոտ»։ Ըստ քաղաքագետի, նման զինվորականները հայ ազգին պետք չեն, քանի որ նրանք ժամանակին «երիտթուրքերին» չեն նետել համապատասխան տեղը։
«Նրանք չեն կազմակերպել հատուկ ռազմական տրիբունալ, միայն սպառնացել են, միայն խոսել են։ Մեկը խոսել է, թե ձայնագրություն ունի, մյուսն ասում է՝ հատուկ քննչական հանձնաժողով ստեղծեք։ Հենց այդ ամենը վախկոտության նշան է։ ԳՇ նախկին պետերից մեկն ասում է՝ ես ձայնագրություն ունեմ։ Արա՛, ձայնագրություն ունե՞ս, ցույց տուր, բացահայտիր։ Ուրեմն վախկոտ ես, որ չես բացահայտում։ Կամ նույն Օնիկ Գասպարյանը. արա՛, պատերազմի ժամանակ ձայն հանեիր, հիմա խոսում ես, որ ի՞նչ։ Բոլորդ սեփական կաշվի փրկությամբ եք զբաղված..., հայրենիքի, հայ ազգի վրա թքած ունեք»,- շեշտեց նա։
Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ ըստ երևույթին, ճիշտ են այն կարծիքները, որ իրական հերոսները զոհվում են, մնացածը՝ հերոս չէին կարող լինել, նրանք ողջ են, քանի որ ո՛չ նորմալ սպա են եղել, ո՛չ նորմալ զինվոր են եղել։
«Ու հիմա մենք էլ ելք չունենք, չկա։ Անբարոյականի վաստակը գոռաց, թե ինձ վեց ամիս տվեք, համաձայնեցին, ու հիմա հունիսի 20-ին ընտրություններ են։ Իր ուզածը տվեցին։ Ընդդիմությունը սրան տվեց իր ուզածը, ինչ-որ չափով դա էլ էր վախկոտություն։ Այստեղ մի խումբ չգտնվեց, որ ասենք, իրականացներ գոնե Հունաստանի օրինակը, որ 1922 թվականին բանակը ձերբակալեց մեղավորներին, կազմակերպեց ռազմական հատուկ տրիբունալ, գնդակահարեց վարչապետին, 4 նախարարի և պատասխանատու հրամանատարին։ Բանակը պատրաստ չէր իր ժողովրդին պաշտպանելու, ավելի շատ տակտիկական նահանջին էր պատրաստ...։ Էլ ի՞նչ ապագա, չկա, կարող եք խաչ քաշել»,- նկատեց նա։
Ըստ քաղաքագետի, այլևս չկա Հայաստանի Հանրապետություն, կա «Քայլարածաստան», որտեղ բոլորը ենթարկվում են «քայլարածներին», հունիսի 20-ին են սպասում. «Ինչո՞ւ, ո՞վ է ասում, որ վերջին պահին ընտրությունները չեն չեղարկվի, կամ չեն կեղծվի։ Եվ հիմա եթե համաձայն եք գնալ ընտրությունների նրա հետ, ո՞վ է ոչխար՝ թո՞ւրքը, թե՞՝ դուք»։
Նա հարց հնչեցրեց. «Հիմա պա՞րզ է, թե 1915-ին ինչպես է ցեղասպանությունն իրականացվել։ Ամեն մեկն իր տեղից տակտիկական նահանջ էր անում»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Սորոսական «բլոկը» մտադիր է առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով
- Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն գալիք ընտրություներին ներկայանալու է պինդ թիմով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին