Ծնողն, ում փոխանցվել է մեդալ, ասում է՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով է իրեն փոխանցողը. Զոհված զինծառայողի մորաքույր
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի Պաշտպանության բանակի այսօրվա հայտարարությանը՝ կապված երեկ արված իր այն գրառման հետ, որ Հադրութում զոհված իր քրոջորդին «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։
«Ի պատասխան ՊԲ հերքմանը
Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:
Հերքումը տեսնելուց հետ ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։
Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․
«Մարտի 6-ին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։
Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։
Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողն, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։
Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:
Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար, նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկությունը»,- գրել է Հ.Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն հերքում է, սակայն՝ «եթե հերքում եք, ուրեմն ճիշտ է»
- Հադրութում զոհված զինծառայողի «Արիության» մեդալը ծնողին է տվել տաքսու վարորդը
- Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
- Զոհված զինծառայողի մայր. Հրաժարվում եմ դավաճան իշխանությունից ստանալ իմ ԲԱԼԻՍ մեդալը
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան