94 ամյա Աղվան Աշոտի Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
«Երանի քաղաքապետարանի աշխատակազմի Սպորտի և երիտասարդության քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Ջուլֆալակյանն ավագանու հաստատմանը ներկայացրեց Աղվան Աշոտի Չատինյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Լևոն Ջուլֆալակյանը ընթերցեց որոշման նախագիծը, որում ասվում էր.
«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ավագանին որոշում է.
Հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կոլտուրայի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ պատվավոր լեռնափրկարար Աղվան Աշոտի Չատինյանին 60 և ավելի տարիների մարզչա-մանկավարժական գործունեության ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի, երկարամյա ամբասիր աշխատանքով մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեություն ծավալելու համար շնորհել Երևան քաղաքաի պատվավոր քաղաքացի կոչում»:
Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին լրանում է Չատինյանի 94 ամյակը և ներկայացրեց նրա կենսագրությունը, ըստ որի 1972 թվականին նա ստացել է դոցենտի և 1999 թվականին պրոֆեսոր գիտակա կոչումները և նրա անմիջական ջանքերով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հիմնվել է «Փրկարարական գործ» մասնագիտությունը:
Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետի՝ Չատինյանը հաղթահարել է բազմաթիվ լեռներ, որոնք եղել են 5-րդ աստիճանի դժվարության և վերջին վերելքը եղել 2001 թվականին, երբ բարձրացել էր Արգածի հյուսիսային գագաթը և այնտեղ տեղադրել խաչ՝ թրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությաբ: Նա հաղթահարել է այնպիսի բարձրունքներ, ինչպիսիք են էլբրուսը, Ուշպան, Պամիր և մի շարք այլ լեռներ:
Լևոն Ջուլֆալակյանի ներկայացմամբ, Աղվան Չատինյանը որպես կասկադյոր նկարահանվել է «Անձամբ ճանաչում եմ», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Թռիչք անդունդի վրայով», «Սգավոր ձյունը» և «Ուղղահայց» ֆիլմերում՝ փոխարինելով Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թունենցին և այլոց:
Ավագանին միաձայն ընդունեց որոշման նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան