Անգելա Մերկել․ Կիսում եմ ձեր տեսակետը Ադրբեջանի հետ կապված. շատ տհաճ էր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, որն անցկացվում է ապրիլի 19-22-ը, այսօր տեսակապով ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում։
Մերկելի ուղերձի առանցքն էր օրենքի գերակայությունը, նաև նրա հիման վրա միջազգային հարաբերությունների կառուցումը։ Մերկելը խոսեց ՄԻԵԴ-ի կարևորության, Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին, այն համարելով ցավալի։
Ելույթից հետո Մերկելին տրված առաջին հարցը կապված էր Եվրոպայի խորհրդում 2018-ին բռնկված Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, որին մեծ ներգրավվածություն էին ունեցել նաև գերմանացի պատգամավորները։
Հարցին՝ « Ինչ է արել Գերմանիան՝ հետաքննելու այս դեպքերը և ինչ կարգավիճակ ունի պարոն Ֆիշերը (Ակսել Ֆիշեր-խմբ․) Ձեր կուսակցությունում , ինչ ընդհանուր միջոցներ եք Դուք նախատեսում ձեռնարկել՝ հակադրվելու ապագա նման օրինակներին», Մերկելը պատասխանեց.«Ես կիսում եմ ձեր տեսակետը Ադրբեջանի հետ կապված, որ շատ տհաճ էր»։
Գերմանիայի կանցլերը նշեց, որ դիտարկում են անդամների վարքագծի կանոնները, Բունդեսթագն անդրադարձել է հարցին:
«Վարքագծի կանոնները հստակորեն խախտվել են անդամներ (Բունդեսթագի․-խմբ․) Լինթների, Շտրենցի կողմից։ Այժմ դատախազությունը հետաքննում է պարոն Լինթներին։ Ես վստահեցնում եմ, որ մենք հետաքննում ենք այն համապարփակ ձևով և յուրաքանչյուրը, որը ներառված է եղել այս Ադրբեջանի գործում, արժանացել է քննադատության հրապարակայնորեն։ Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի թափանցիկությունը, ինչպես նաև մեր սեփական կամքը կօգնի մեզ խուսափել նման իրավիճակից ապագայում»,-ասաց Մերկելը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկեց Ակսել Ֆիշերին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) իշխող կոալիցիայի անդամին՝ քննիչներին խուզարկություններ և առգրավումներ կատարելու իրավունք տալով՝ Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու քրեական գործով։ Ֆիշերը նախկինում Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցող էր։
Կարին Շտրենցը մահացավ նախորդ ամիս։ 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար էր ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեություն է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի լոբբիստ Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է
- Գերմանիան Ադրբեջանից կաշառքի գործով անձեռնմխելիությունից զրկել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Ֆիշերին
- «Ադրբեջանական լվացքատուն»․ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Վոլոնտեն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
- «Ադրբեջանական լվացքատան» կասկածյալների տները երեկ խուզարկության են ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան